Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Իջեցնում են նշաձողը միջանցքի հարցում՝ փաստացի հանձնելով այն

Իջեցնում են նշաձողը միջանցքի հարցում՝ փաստացի հանձնելով այն
15.07.2025 | 15:41

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը բավականին հետաքրքիր հայտարարություն է արել՝ նշելով, որ Միացյալ Նահանգներն առաջարկել է վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը։ Այս համատեքստում պետք է մի քանի կարևոր իրողություն ֆիքսել։

Առաջին. այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, շնորհիվ թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվ աշխատանքի, այլևս լեգիտիմություն է ստացել միջազգային ասպարեզում։

Երկրորդ. Middle East Eye հեղինակավոր պարբերականի հաղորդմամբ՝ Թուրքիան է առաջարկել, որ միջանցքի վերահսկողությունը լինի մասնավոր ընկերության կողմից։ Երրորդ. վերոգրյալից ելնելով՝ պայթում է, իշխանությունների կողմից վերջին օրերին տարածվող այն կեղծիքը, որի համաձայն, մասնավոր ընկերության կողմից վերահսկման առաջարկը եղել է ամերիկյան առաջարկ։ Չորրորդ. Թուրքիայի կողմից մասնավոր ընկերության վերաբերյալ առաջարկին հայկական կողմը տվել է իր համաձայնությունը։

Հինգերորդ. որքան էլ վերջին օրերին դավաճանական վարչախմբի ներկայացուցիչները փորձեր անեն հերքել անհերքելին և փափուկ բարձ դնեն հասարակության գլխի տակ, այնուամենայնիվ, վերջին օրերին Հայաստանի շուրջ տեղի ունեցող միջազգային ակտիվ անցուդարձից երևում է, որ Փաշինյանը հիմա էլ նշաձողի իջեցում է արել, այսպես կոչված, միջանցքի հարցում։

Վեցերորդ. ինչպիսի փաթեթավորմամբ էլ մատուցվի, այսպես կոչված, միջանցքի հանձնումը, ակնհայտ է, որ հայկական կողմը չի տնօրինելու այդ հատվածը, և սա լինելու է հերթական տարածքային զիջումը՝ դավաճանական վարչախմբի կողմից։

Դավիթ Ֆիդանյան

Դիտվել է՝ 3967

Մեկնաբանություններ